Ավելի լավ կլիներ, որ Վաշինգտոնը Զելենսկին ստիպեր վերադառնալ բանակցություններին․ ռուս դիվանագետ
Համաշխարհային ՄամուլՎաշինգտոնը պարտությունից խուսափելու համար պետք է ստիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին վերադառնալ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների սեղանի շուրջ, վստահ է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով՝ ամերիկյան ղեկավարության այս որոշումը, հավանաբար, ամենաօպտիմալը կլիներ։
«Վաշինգտոնի համար լավագույն լուծումը նվաստացուցիչ պարտությունից խուսափելու համար, ինչպես վերջերս եղավ Աֆղանստանում, կլինի ստիպել Զելենսկին դադարեցնել անիմաստ դիմադրությունը և վերադառնալ բանակցությունների սեղան, քանի դեռ ուշ չէ»,- ընդգծել է ռուս դիվանագետը։
Մոսկվայի և Կիևի միջև հարաբերությունների հնարավոր զարգացման հետ կապված այլ մանրամասներ և ակնկալիքներ Դարչիևը չի հայտնել։