ԱՄՆ-ում հայտարարել են Մասկի ու Պուտինի հեռախոսազրույցի մասին
Համաշխարհային ՄամուլԻլոն Մասկը հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նախքան Twitter-ում Ուկրաինայում խաղաղության հասնելու ծրագրի մասին գրառումներ անելը։ Ռուս առաջնորդի և SpaceX-ի հիմնադիրի զրույցի մասին հայտնել է Vice ամսագիրը։
Հրապարակման մեջ ասվում է, որ Մասկը Eurasia Group խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Յան Բրեմերին ասել է, որ Պուտինը պատրաստ է խաղաղ բանակցությունների միայն այն դեպքում, եթե Ուկրաինան ճանաչի Ղրիմի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների վերամիավորումը Ռուսաստանի հետ:
Որպես խաղաղության բանակցությունների մեկ այլ կարևոր պայման Բրեմերը նշել է Կիևի չեզոք կարգավիճակը, ինչպես նաև երաշխիքները, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։