Պուտինը ռացիոնալ խաղացող է, բայց սխալ է հաշվարկել. Բայդեն
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռացիոնալ խաղացող է, բայց բոլորովին սխալ հաշվարկ է արել՝ ներխուժելով Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ նա ռացիոնալ խաղացող է, որը բոլորովին սխալ հաշվարկ է արել։ Ռուսաստանից բխող սպառնալիքները կարող են հանգեցնել աղետալի սխալների։ Պուտինը սխալ է կարծել, որ ուկրաինացիները կենթարկվեն ռուսական ներխուժմանը։ Այդ միտքը հերքվել է երկրի ներսում ուկրաինացիների կատաղի դիմադրության արդյունքում»,-ասել է Բայդենը: