«Թուրան» տարբերանշանով ջրի շիշ՝ Իրանի և Ադրբեջանի նախագահների սեղանին
Համաշխարհային ՄամուլԻրանի և Ադրբեջանի նախագահներ Իբրահիմ Ռաիսին և Իլհամ Ալիևը հանդիպել են Աստանայում՝ Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության VI գագաթնաժողովի շրջանակում։
Հանդիպման ընթացքում Իրանի նախագահին ջուր են առաջարկել «Թուրան» տարբերանշան ունցող ջրի շշով, հաղորդում է ադրբեջանական Hamam Times գործակալությունը։
«Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն կլինի Իրանի արձագանքը»,- հարցնում է գործակալությունը։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հստակ հասկացրել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն Իրանի կողմից կարժանանա վճռական պատասխանի։