ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Պրահայի գագաթնաժողովում հայտնվել է անհարմար իրավիճակում
Համաշխարհային ՄամուլԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում հայտնվել է անհարմար իրավիճակում։ Այս մասին հայտնում է Daily Express-ը։
Հրատարակության համաձայն՝ Եվրահանձնաժողովի նախագահը ծափերի էր ակնկալում՝ իր ուրախությունն արտահայտելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի գագաթնաժողովին միանալու կապակցությամբ։ Ֆոն դեր Լեյենը իր խոսքերից հետո կանգ է առել, բայց հանդիսատեսից ոչ ոք չի ծափահարել։ Դրանից հետո Եվրահանձնաժողովի նախագահը որոշ ժամանակ մնացել է անհարմար լռության մեջ։