Վրաստանում առաջարկել են վտարել ռուսաստանցիներին
Համաշխարհային ՄամուլՎրաստանում առաջարկել են վտարել ռուսաստանցիներին խուլիգանության եւ ոստիկանությանը չենթարկվելու համար։ Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունը։
Պատգամավորները նշել են, որ ռուսաստանցիներին Վրաստանում ընկալում են որպես «ոչ սովորական օտարերկրացիներ», քանի որ Ռուսաստանի Դաշնությունը «օկուպացրել է երկրի տարածքները», իսկ վրացական բազմաթիվ ընտանիքների ողբերգությունները կապված են «Կրեմլի վարած քաղաքականության» հետ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Ենթադրվում է, որ դրույթները չեն ազդի այն ռուսաստանցիների վրա, ովքեր ունեն նաեւ Վրաստանի քաղաքացիություն կամ երկրում բնակվելու թույլտվություն։
Բացի այդ, նշված նորմը, ըստ օրինագծի հեղինակների, պետք է լինի ժամանակավոր եւ ուժի մեջ լինի մինչեւ ուկրաինական պատերազմի ավարտը։