Չավուշօղլուն և Կուլեբան քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Դմիտրի Կուլեբան հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ «Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պատերազմին առնչվող վերջին իրադարձությունները: Կուլեբան նաև իր ցավակցությունն է հայտնել Բարթընի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն