75-ամյա թոշակառու կինը ղեկավարել է գերմանացի քաղաքական գործիչների վրա հարձակումներ նախապատրաստող հանցախումբը. Bild
Համաշխարհային ՄամուլԳերմանիայում ձերբակալվել է Էլիզաբեթ անունով 75-ամյա թոշակառու, ով մեղադրվում է ուլտրաաջ ահաբեկչական խմբավորում ղեկավարելու մեջ, որը հարձակումներ էր նախապատրաստում քաղաքական գործիչների և անվտանգության աշխատակիցների վրա։ Այդ մասին գրում է Bild-ը։
Հրատարակության տվյալներով՝ Սաքսոնիայից թոշակառուն, ով նախկինում աշխատել է որպես դպրոցի ուսուցչուհի, դարձել է հանցավոր խմբավորման «գաղափարական առաջնորդը»։ Ահաբեկիչներին բացահայտելիս իրավապահները ենթադրում էին, որ մեկ ուրիշը կլինի առաջնորդը, և «խիստ զարմացած» էին՝ պարզելով, որ ծայրահեղ աջ զինյալներին ղեկավարում է տարեց կին։
Գերմանական հանցախումբը ծրագրել էր առևանգել մի քանի քաղաքական գործիչների, այնուհետև մի շարք հարձակումներ իրականացնել էներգետիկ օբյեկտների վրա՝ ամբողջ Գերմանիայում հոսանքազրկումներ առաջացնելու համար:
Նշվում է, որ կինը ձերբակալվել է մեկ տարով, մինչ նրա հանցագործությունները հետաքննվում են։