ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո տղամարդիկ ավելի քիչ են հաճախում ստրիպտիզ ակումբներ. Baza
Համաշխարհային ՄամուլՄասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո մոսկովյան ստրիպտիզ ակումբներում այցելուներն ավելի քիչ են, հայտնում է Baza Telegram ալիքը։
Մոսկվայի ստրիպտիզ ակումբների ադմինիստրացիան նկատել է այցելուների թվի նվազում և եկամուտների զգալի անկում. սեպտեմբերի վերջից հաճախորդների մոտավորապես 60%-ը դադարել է օգտվել իրենց ծառայություններից։
Հաստատությունների աշխատակիցները պարզել են, որ իրենց հաճախորդների զգալի մասը տեղափոխվել է արտասահման ապրելու, ուստի այլեւս չեն կարող այցելել մոսկովյան ստրիպտիզ ակումբներ։