Թուրքիան բալիստիկ հրթիռ է փորձարկել. մանրամասներ
Համաշխարհային Մամուլ
Թուրքական զինուժը երեքշաբթի փորձարկել է կարճ տարածություն ունեցող բալիստիկ հրթիռը, հաղորդել է Bloomberg-ը:
Երկու աղբյուրներ գործակալությանը հայտնել են, որ «Թայֆուն» հրթիռը արձակվել է մոտավորապես ժամը 7:00-ին Ռիզե նավահանգստային քաղաքի մոտ գտնվող օդանավակայանից:
Հրթիռը թռել է 561 կմ եւ ընկել Սեւ ծովում՝ Սինոպ քաղաքի մոտ գտնվող ափի մոտ:
Հատկանշական է, որ հրթիռի մշակումը գաղտնիության պայմաններում իրականացվել է մի քանի տարի շարունակ:
Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են որեւէ տեղեկություն տալ հրթիռի մասին, նշում է Bloomberg-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)