Շվեդիան զեկուցել է Թուրքիային ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին. Reuters
Համաշխարհային ՄամուլՇվեդիան նամակ է հղել Թուրքիային՝ նկարագրելով այն քայլերը, որոնք ձեռնարկել է ՆԱՏՕ-ին անդամակցության հաստատման համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նամակին։
Ի թիվս այլ բաների, նամակը պարունակում էր հավաստիացում, որ Ստոկհոլմը անհապաղ կուսումնասիրի Անկարայի խնդրանքը՝ ահաբեկչության մեջ կասկածվողներին արտահանձնելու վերաբերյալ:
«Կոնկրետ գործողություններ են ձեռնարկվել եռակողմ համաձայնագրի բոլոր հիմնական տարրերի վերաբերյալ»,- մեջբերում է գործակալությունը փաստաթղթից մի հատված։
Այն նաև նշում է, որ Շվեդիան հավատարիմ է ահաբեկչության մեջ կասկածվող անձանց արտահանձնման հարցումները արագ և մանրակրկիտ լուծելու հարցում:
Բացի այդ, նամակում պարզաբանվում է, որ Շվեդիայի անվտանգության ծառայությունները «ինտենսիվացրել են իրենց աշխատանքը Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ»։