Ռուսաստանը կփորձարկի՞ արդյոք իր նոր միջուկային զենքը՝ «Պոսեյդոնը». Popular Mechanics
Համաշխարհային ՄամուլԱմերիկյան Popular Mechanics ամսագիրը հայտարարել է, որ մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի Դաշնությունը մարտական պայմաններում «Պոսեյդոն» միջուկային տորպեդոյի փորձարկումներ չի անցկացնի։ Այս մասին հաղորդվում է հրատարակության կայքում։
Այս զենքը հայտնի է՝ որպես «դատաստանի օրվա զենք»։
««Պոսեյդոնի» լիարժեք փորձարկումը, համենայն դեպս մոտ ապագայում, քիչ հավանական է», - նշել են նյութի հեղինակները։
Popular Mechanics-ն ընդգծել է, որ այժմ միջուկային տորպեդոների կրիչը՝ «Բելգորոդ» միջուկային սուզանավը, գտնվում է Բարենցի ծովում, այլ ոչ թե Կարսկի ծովում, որտեղ, իբր, կարող էր փորձարկվել «Պոսեյդոնը»:
Ավելի վաղ Yahoo News Japan-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հակադրելու ոչինչ չունի ռուսական «դատաստանի օրվա զենքին»։ Հրատարակությունը, հղում անելով ռազմական փորձագետ Կազուհիկո Ինուեին, գրում է, որ «Պոսեյդոնը» գրեթե անսահմանափակ հեռահարություն ունի։