Էրդողանը պատմել է` վերջին մեկ ամսվա ընթացքում քանի անգամ է զրուցել Պուտինի հետ
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հինգ բանակցություն է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
«20 տարի՝ և՛ իմ վարչապետության, և՛ իմ նախագահության ժամանակ, մենք մշտական կապի մեջ ենք եղել համաշխարհային առաջնորդների հետ։ Միայն վերջին ամսվա ընթացքում մենք հինգ անգամ շփվել ենք պարոն Պուտինի, նույնը՝ պարոն Զելենսկու հետ։ Մյուս կողմից` մենք հեռախոսային դիվանագիտություն ունենք Միացյալ Նահանգների նախագահի հետ»,- Էրդողանի խոսքը մեջբերում է Anadolu լրատվական գործակալությունը։