Ադրբեջանի վարքագիծը հանդուրժելը հարված է մարդու իրավունքների միջազգային ճարտարապետությանը. Գեղամ Ստեփանյան
ԲլոգոսֆերաԱրցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․
«Արդեն 10-րդ օրն է Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Նման վարքագծի նկատմամբ հանդուրժողականությունն անդառնալի և վարկաբեկիչ հարված է հասցնում մարդու իրավունքների միջազգային ճարտարապետությանը և դրա ապահովման համար ստեղծված իրավական մեխանիզմներին»։