Ինձ համար հանձնել Արցախը նույնն է, ինչ հանձնել Հայաստանը․ Ռուբեն Վարդանյան
ԲլոգոսֆերաԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կարևոր եմ համարում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներին պարբերաբար տեղեկացնելը: Մենք պետք է առավելագույնս ներգրավենք հայկական աշխարհին Արցախի հարցում՝ բացատրելով, որ սա միայն Արցախի խնդիրը չէ, սա ողջ հայության խնդիրն է։
Վերջերս հնարավորություն ունեցա առցանց հյուրընկալվելու Նյու Ջերսիում հայկական ռադիոժամի և «Բարև TV»-ի հիմնադիր Վարդան Աբդոյին»։