Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու․ Դավիթ Բաբայան
Բլոգոսֆերա«Ի՞նչ է նշանակում մանդատ ստացե՞լ են, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ իրենք մանդատ ստացել են հայ ժողովրդից՝ Արցախը պաշտպանելու և պահպանելու», - ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը․
«Դա գրված է ՀՀ Սահմանադրության մեջ, դա գրված է ՔՊ կուսակցության կանոնադրության, ծրագրի մեջ, հետևաբար, նրանք իրենց վրա են վերցրել այդ պարտավորությունը։ Հիմա ի՞նչ է նշանակում՝ մենք մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են, որ Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում»,- նշել է նա։