Արտասովոր երեւույթ՝ Հնդկաստանում (տեսանյութ)
ՏեսանյութերՀնդկաստանի Ուտտարախանդ նահանգի Հարիդվար քաղաքի բնակիչները նկատել են արտասովոր երեւույթ՝ «ամպրոպային օձիք», հայտնում է The Economic Times-ը։
Երևույթը հաճախ ուղեկցվում է անձրևներով, ամպրոպներով, ամպրոպային քամիներով և ճնշման անկումներով։
Վերջին մի քանի օրերին նահանգում հորդառատ անձրևներ են տեղում։ Գարվալ նահանգի և Կումաոն շրջանի գետերի մեծ մասում ջրի մակարդակն արդեն հասել է վտանգավոր մակարդակի: Հնդկաստանի օդերեւութաբանական վարչությունը հուլիսի 12-ին այնտեղ վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարել։ Այս մակարդակը նշանակում է, որ տարածաշրջանը գտնվում է բնական աղետների վտանգի տակ: