«Ադրբեջանի պետական հանրային հեռուստաընկերությունը Սևանը ներկայացնում է որպես «ադրբեջանական տարածք»»․ ադրբեջանագետ
ՏեսանյութերԱդրբեջանագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ադրբեջանի պետական հանրային հեռուստաընկերությունը՝ «Az.Tv-ն» իր հաղորդումներից մեկում ներկայացնում է Սևանը որպես «ադրբեջանական տարածք»: Նյութում գրված է՝ «ճամփորդենք դեպի Արևմտյան Ադրբեջան. մեր պատմական հողերը»:
Սա տարածում եմ որպեսզի ևս մեկ անգամ համոզվեք, որ չի կարելի պատրանքներ ունենալ և հավատալ «Արցախը հանձնենք, ՀՀ–ն կպահենք» կեղծ թեզերին: Արցախի հանձնումը միայն ավելի է արագացնելու Հայաստանի դեմ հարձակման գործընթացը: Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է այդ խուսույթը:
Հիշեցնեմ, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 24–ին Բաքվի բռնապետը իր ելույթում նշել էր. «Հայաստանը երբեք գոյություն չի ունեցել այս տարածաշրջանում: Ներկայիս Հայաստանը մեր տարածքն է»:
Սա այն ամենն է, ինչ Նիկոլ Փաշինյանը ստացել է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, ինչպես նաև Հայաստանը–Վրաստանին ու Հայաստանն–Իրանին կապող ճանապարհները վտանգելու դիմացն: