Առաջիկա մի քանի ժամերի կամ օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի․ Արշավիր Ղարամյան
ԲլոգոսֆերաԵրբ կրակի վրա դրված մսով լի կաթսան սկսում է անընդատ եռալ այդ ժամանակ մսի մեջ գտնվող անպիտան մասնիկները կեղտի և փուչիկաձև փրփուրի նման բարձրանում են վերև,որն էլ վերցվում և դեն է շպրտվում աղբանոց, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը․
«Հիմա Արցախն է կրակի վրա անընդհատ եռում և կամաց-կամաց աղբը փրփուրի հետ վեր է բարձրանում։
Ճիշտ ժամանակին պետք է այդ ամբողջ աղբն ու փուչիկաձև փրփուրը վերցնել ու դեն շպրտել աղբանոց։
Հ.Գ. Առաջիկա մի քանի ժամերի կամ օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- գրել է նա։