Սա էթնիկ զտում է, որն Ադրբեջանն իրականացնում է օրը ցերեկով. ԱՀ ՄԻՊ
Բլոգոսֆերա120,000 մարդ, այդ թվում՝ 30,000 երեխա, 2,000 հղի կանայք, 20,000 տարեցներ, ովքեր 9-ամսյա շրջափակման ընթացքում բախվել են սաստիկ սովի, թերսնման և զրկված են եղել կենսական անհրաժեշտության բոլոր մթերքներից ու ապրանքներից, այժմ ենթարկվում են ֆիզիկական սպառնալիքի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված մասշտաբային ահաբեկչության հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ-ը:
Նա նշել է, որ սա ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտում և ցեղասպանություն, որն Ադրբեջանն իրականացնում է օրը ցերեկով։
«Միջազգային հանրությունը պետք Է անհապաղ և հրատապ գործողություններ ձեռնարկի մարդկության դեմ հերթական հանցագործությունը կասեցնելու համար»,- նշել է Գեղամ Ստեփանյանը: