«Մատդ կկոտրեմ ու․․․»․ Արտաշատի դպրոցի տնօրենը սպառնացել է իր տեղակալին․ ArmLur.am (տեսանյութ)
ՏեսանյութերԱրարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, գրում է ArmLur.am-ը:
Բանը հասել է այնտեղ, որ դպրոցի տնօրեն Ալինա Մովսիսյանը դպրոցի ուսումնական տնօրենի տեղակալ Ալինա Բադալյանին սպառնացել է՝ ասելով. «Մատդ կկոտրեմ, համապատասխան տեղը կմտցնեմ»:
Ավելին, միջադեպից հետո տնօրենը ծնողներին կանչել եւ ասել է՝ դիմում գրեք, որ նման միջադեպ չի եղել, իսկ ահա ծնողներն ասել են, որ իրենք լսել են ու երբեք նման դիմում չեն գրի:
Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցել է դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Ալինա Բադալյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։