14 մարդ խոշտանգվել է, 64-ը՝ զոհվել ԼՂ-ից Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ․ ԱԳՆ խոսնակ
Բլոգոսֆերա14 մարդ խոշտանգվել է, 64–ը` զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ` սննդի, բուժօգնության, դեղորայքի պակասի պատճառով։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը գրել է «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Նշվում է, որ կա 200–ից ավելի զոհ, ներառյալ՝ 9 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 3 երեխա։ Վիրավորների թիվը 300–ից ավելի է, ներառյալ՝ 80 վիրավոր խաղաղ բնակչության շրջանում։
«Հայաստանի Քննչական կոմիտեն տվյալներ է հրապարակել սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,– գրել է նա: