Ինքնաթիռի ուղևորուհին մերկացել է մյուս ուղևորների աչքի առաջ և տեսագրվել
Տեսանյութեր
Frontier Airlines-ի ուղևորուհին մերկացել է մյուս ուղևորների առջև՝ սպառնալով հոգալ իր բնական կարիքները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օդանավի վայրէջքից քիչ առաջ։ Անձնակազմի անդամները փակել են ինքնաթիռի զուգարանը, սակայն ուղեւորներից մեկը ցանկացել է օգտվել զուգարանից։ Բորտուղեկցորդուհին բացատրել է կնոջը, որ դա անհնար է, և հրաժարվել է բացել դուռը։
Դրանից հետո ուղեւորուհին, մերժումից զայրացած, հանել է շալվարը հենց նստատեղերի շարքերի արանքում ու նստել՝ իր բնական կարիքները հոգալու համար։ Ուղևորների քննադատությանն ի պատասխան՝ կինն ասել է, որ իրեն ուրիշների կարծիքը չի հետաքրքրում։ Սակայն դրանից հետո նա արագ հագնվել է։
Դրանից հետո, ինքնաթիռը վայրէջք կատարելուն պես, իրավապահները բերման են ենթարկել խռովարարին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)