Թուրքիայում ծովերը դուրս են եկել ափերից և հեղեղել խոշոր քաղաքները (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայում Էգեյան և Միջերկրական ծովերը դուրս են եկել ափերից, ինչի հետևանքով՝ հեղեղվել են այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Իզմիրն ու Անթալիան, հայտնում է Anadolu-ն։
Ըստ Huttiyet թերթի՝ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչությունը և Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը արտակարգ նախազգուշացումներ են արել երկրի 81 նահանգներից 64-ի համար։ Նախավերջին՝ նարնջագույն տագնապի մակարդակ է հայտարարվել 44 նահանգներում, դեղին՝ 20 նահանգներում։ Milliyet-ը գրում է, որ նախօրեին նախազգուշացում է արվել 76 նահանգների համար։
Իզմիրում՝ Կարսիյակա և Կոնակ շրջաններում, հորդառատ անձրևից հետո ծովի՝ ափերից դուրս գալու հետևանքով՝ ափերը, այգիները, ճանապարհները, գրասենյակները, բազմաբնակարան շենքերը և խանութները հեղեղվել են։