«Մենք ասել ենք, որ գնալու ենք Բաքվում թեյ խմենք»․ Սիմոնյանը՝ Ալիևի տարածքային հավակնությունների մասին
ՏեսանյութերԱյն, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացում: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ալիևի տարածքային հավակնություններից։
«Այսինքն՝ Ալիեւը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որոնք մենք 30 տարիների ընթացքում ստեղծել ենք»,- ասաց նա: