27 տարին լրացած և զինծառայությունից խուսափած անձինք կարող են 1 ամիս ծառայել` վճարելով 8 մլն դրամ․ նախագիծ
ՏեսանյութերՀայաստանում պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիները: Նրանք 18 տարեկանում զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության: Սակայն մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքում այդ քաղաքացիները շարունակում են մնալ հետախուզման մեջ, քրեական հետապնդման տակ:
ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն` միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումար կամ առանց զինվորական ծառայություն անցնելու պետական բյուջե վճարելով համապատասխան գումար: Նշված բոլոր դեպքերում քաղաքացին կազատվի քրեական պատասխանատվությունից:
Նախագծի քննարկումը կշարունակվի վաղը՝ հունվարի 16-ին մեկնարկող նիստին:
Մանրամասները՝ տեսանյութում։