Վարդենիսում լարված իրավիճակ է. բնակիչները ճանապարհ են փակել
ՏեսանյութերԱյս պահին Վարդենիսում լարված իրավիճակ է: Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի, հաղորդում է «Հրապարակ»-ը։
«Քանի որ իշխանությունը որոշել է փակել Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը՝ դրանով էլ ավելի բարդացնելով սահմանամերձ բնակիչների բնականոն կյանքը: Նշենք, որ ակցիային մասնակցում է նաև Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը»,- գրում է կայքը։
Վարդենիսում գտնվող հիմնարկություններն, այդ թվում Վարդենիսի պոլիկլինիկան, տևական ժամանակ ստորագրահավաք էին իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին և անկնկալում են իրենց պահանջը բավարարող պատասխան։