Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեով Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. Mehr Թուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցել Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթությունները Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Եվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվել Հոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրում Ռուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումը Վրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Սև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել Լեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցում 

«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարկերի և տուրքերի դրույքաչափերի բարձրացումը նպատակ ունի բյուջեի հավել յալ մուտքեր ապահովել այն պարագայում, երբ իշխանություններն ասում էին, որ իրենք «փողի խնդիր չունեն»: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասում է՝ ունենք մի երկիր, որը ռեսուրսներով հարուստ չէ, քաղաքական առումով շատ դժվար իրավիճակում է, աշխարհաքաղաքական բարդ դիրքում է գտնվում:

«Ու այս իրավիճակում իշխանության մեջ գտնվող մարդիկ իրականացնում են ճոխ ծախսեր: Ամենապարզ օրինակը՝ իրենց ամառանոցների խնամքի համար, ասենք, կարող են տարեկան 3 մլն դոլարի չափով գումար ծախսել: Փոքր ժամանակ հարևանի հեծանիվը ջարդած, հեծանիվի համար նախանձող, բարդույթավորված մարդիկ այսօր մեքենաներով գնում-գալիս են: Սա չպետք է բնորոշ լինի փոքր հնարավորություններ ունեցող երկրի համար: Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ: Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի տնտեսության ահավոր կառուցվածք, և դրա կտրվածքով արդյունաբերությունը, որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չունի, բայց պետք է հիշենք, որ կենտրոնացված կառավարման՝ մասնավորաբար խորհրդային տարիներին մեր ժողովրդատնտեսական համալիրի մեջ ունեցել ենք ռադիոէլեկտրոնային, նավիգացիոն, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն:

Ունեցել ենք բազմաթիվ հնարավորություններ և շնորհք: Անցած երեսուն տարվա ընթացքում բոլոր հնարավորությունները ձեռքից բաց ենք թողել, և գնալով կառավարումն ավելի ու ավելի վատացել է: Հարկային ճնշումների տակ դու երբևիցե ի զորու չես լինելու տնտեսության կառուցվածքը արդիականացնել՝ այն դարձնելով ժամանակակից: Փաստորեն, «տուգանքի մատերիալ» կտրվածքով մուտքեր են ձևավորվում, որոնք իշխանության կրողների կողմից օգտագործվում են անխնա ու ողորմելի ձևով: Պետական կառավարման անարդյունավետ, երկիրը կործանող քաղաքականություն են վարում: Իրենք երկիր պահելու խնդիր ունեն, ամենակարևորը՝ կառավարելու խնդիր ունեն, ինչից գլուխ չեն հանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:

Եվրամիություն-Ռուսաստան խաչմերուկում Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ շուկան: Արդյոք հայկական արտադրանքն իր տեղը կգտնի՞ եվրոպական շուկայում: «Նախ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու, քաղաքական արտաքին վեկտոր փոխելու մասին: Սա մանկական խաղ չէ, սա կախված է մեր անվտանգության հետ: Մեր անվտանգության, այսպես կոչված, երաշխավորը նվազագույնը երկու հարյուր տարուց ավելի եղել է Ռուսաստանի Դաշնությունը: Նա մեծ երկիր է, չեմ ասում, թե պետք է կարողանանք հավասարը հավասարի հետ խոսել: Հիմա խոսում են ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից և այլն: Ես կարծում եմ, որ այսօրվա գործակալ ցանցը հանձնվել է արևմտյան ինստիտուտներին, և մի նպատակ են հետապնդում՝ Ռուսաստանին վտարել մեր տարածաշրջանից:

Կմնա՞ Հայաստան, չի՞ մնա Հայաստան, խորապես համոզված եմ, որ իրենց դա չի հուզում, առավել ևս՝ իրենց տերերը տվել են երաշխիքներ, թե՝ կգնաք ինչ-որ տեղ, ձեզ տուն ու փող կտանք, կապրեք: Եթե այսպիսի վիճակում ենք հայտնվել, էլ ինչպե՞ս քննարկենք տնտեսության առումով ինչ կլինի: Գյուղատնտեսության ու արդյունաբերության՝ տնտեսության երկու կարևորագույն ճյուղերը չկան, շինարարության մասով էլ, երբ տեսնում ենք այսքան կառուցվող շենքեր, կասկած է առաջանում՝ այս ո՞ւմ փողերն են: Շատ հնարավոր է, որ մեր հարևաններն են խթանում այդ վիճակը, որ վաղն իրենցը դառնա այդ ամեն ինչը: Սա դավադրությունների տեսություն կամ ֆանտազիաներ չեն, այլ այսօր իրականում հայտնվել ենք այդ ահավոր վիճակում: Սա այն տարբերակն է, որ ասում են՝ տիեզերական տերը փրկի այս ազգին»,-եզրափակում է Վարդան Բոստանջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՀայաստանը և Cerebras-ը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըԻրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. MehrԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները
Ամենադիտված