Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք 

«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զրույցի մեկնարկին Արենի մայրիկի հետ մտովի տեղափոխվում ենք որդու մանկություն: «Այնքան խելացի էր: Գնում էր մանկապարտեզ, բացի իր ոտանավորները, նաև մյուսներինն էր սովորում ու տուն գալիս: Թե՛ դպրոցում, թե՛ մանկապարտեզում ցանկացած միջոցառման ժամանակ պետք է գլխավոր դերերում լիներ: Փոքր տարիքից շատ լավ նկարում էր, նկատեցինք իր տաղանդը: Քեռու գենը կար, բայց Արենն ինքնուս էր: Փոքր տարիքում շատ աշխույժ երեխա էր, մեծացավ ու մի տեսակ լրջացավ: Տանն ու բարեկամների մոտ անընդհատ հումորներ էր անում, իսկ դրսում չափից դուրս լուրջ էր: Երբ բոլորին պատմում եմ, ասում, թե որքան կատակասեր էր Արենը, կարող են անգամ չհավատալ, ցույց եմ տալիս իր մասնակցությամբ տեսանյութերը, դրանից հետո նոր հավատում են: Գիտեր, թե ամեն միջավայրում իրեն ինչպես պետք է դրսևորի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Արենի մայրիկը:

Նրա խոսքով, դպրոցում որդին լավ էր սովորում, մինչև հինգերորդ դասարանը գերազանցիկ էր, իսկ հետո էլ բարձր գնահատականներով ավարտեց այն: «Հետո ընդունվեց Վանաձորի պետական համալսարանի կերպարվեստի բաժինը: Ընդունվեց անվճար հիմունքներով՝ իր խելքի ու աշխատասիրության շնորհիվ: Պետք է երեք քննություն հանձներ, առաջին քննությունը հանձնեց, եկավ տուն, ասաց՝ ես ընդունված եմ, անգամ վստահ եմ, որ անվճար եմ ընդունվելու: Համալսարանի դասախոսական կազմը մինչև հիմա էլ իր մասին խոսում է, ասում, թե որքան լավ ուսանող կլիներ: Բայց, ցավոք, անգամ ուսանող լինել չհասցրեց, ընդունվեց ու զորակոչվեց բանակ… Այժմ համալսարանում իր նկարն է դրված»: Տիկին Քրիստինեն ասում է՝ շատ էր նկարում 44-օրյա պատերազմում անմահացած մեր տղաներին:

«Նկարում էր, հետո էլ ինձ ասում՝ մա՛մ, տեսնես ինձ ո՞վ է նկարելու: Երբ հարցնում էի, թե ինչո՞ւ է նման բան ասում, հանգստացնում էր ինձ՝ կատակ եմ անում: Շատ է եղել, երբ պատվերով նկարել է, նկարը փոխանցելու և գումարը վերցնելու ժամանակ, երբ իմացել է, որ պատերազմում անմահացած տղայի է նկարել, գումարը չի վերցրել: Շատ խղճով էր»: Արենն իր կյանքը կապել էր կերպարվեստի հետ, չնայած մեծ էր նաև իր հետաքրքրությունը սպորտի նկատմամբ, մրցումների ժամանակ առաջին հորիզոնականներ էր գրավում, բայց մայրիկն ասում է՝ իրենը կերպարվեստն էր: 2021 թ. հուլիսի 28-ին Արենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության:

Ծառայության վայրը Վարդենիսն էր: «Երբ մեկն ուզում էր բանակից ազատվել, բարկանում էր. «Դուք ի՞նչ տղերք եք: Եթե ես, դու, մյուսն ազատվեցինք, ո՞վ պետք է մեր հայրենիքը պաշտպանի»: Ինձ ասում էր՝ մա՛մ ջան, չմտածես, եթե ես հայրենիքի համար զոհվեմ, իմացիր՝ դու թագավոր տղա ունես: Միշտ նման բաներ էր ասում, հետո կատակի տալիս ու անցնում առաջ. «Մա՛մ ջան, գնամ, շուտ ծառայեմ ու գամ»: Գնաց, շուտ ծառայեց ու եկավ: Շատ էր սիրում զինվորական համազգեստը: Հագուստը պետք է կոկիկ լիներ, կոշիկները՝ մաքուր: Արձակուրդ էր գալիս, եղբորը կանչում ու սկսում ամեն ինչ բացատրել՝ քեզ կսովորեցնեմ, թե ինչպես պետք է կոշիկներդ մաքրես, ինչպես քեզ պահես: Ամեն ինչ սովորեցնում էր եղբորը»: Մայրիկն ասում է՝ որդուն բանակ ճանապարհելուց հետո կարծես անընդհատ վատ լուրի սպասեր:

«Հիմա, երբ վերլուծում եմ այդ օրերի իմ ապրումները, անընդհատ զգացել եմ տագնապային ինչ-որ մի բան: Չգիտեմ՝ միայն ես եմ նման զգացում ունեցե՞լ, թե՞ բոլոր մամաները: 14 օրը մեկ բարձրանում էր դիրքեր, ես այդ օրերին կարծես չքնեի: Բայց իր զգացողությունները, տպավորությունները շատ լավն էին ծառայության օրերից: Վերին Շորժայի դիրքերում էր ծառայում, զանգում էր ինձ՝ մա՛մ ջան, Քրիստինե՛ ջան, Վերին Շորժայից ձեզ անհանգստացնում է Արեն Մալաքյանը: Կատակ էր անում, իմ ներսում էլ անհանգստություն կար, ասում էի՝ ցավդ տանեմ, հեռախոսով երկար մի խոսի: «Մամ ջան, սաղ տոչնի ա»: Դա իր սիրելի արտահայտությունն էր:

Ամեն ինչից գոհ էր, չի եղել մի դեպք, որ ասի՝ մա՛մ ջան, այսինչ բանն ուղարկի: Մի անգամ չդժգոհեց, մի բան չուզեց մեզանից: Ծառայության ժամանակ իրեն հրամանատարը կանչել էր՝ Արե՛ն ջան, կցանկանա՞ս շարունակել ծառայությունդ: Ֆիզիկական շատ լավ տվյալներ ուներ, պատրաստված էր, ծառայում էր Հատուկ գործողությունների վաշտում»: Բայց Արենը մերժել էր ծառայությունը շարունակելու առաջարկությունը՝ ծնողներս ինձ են սպասում: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին մի քանի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա: Ուղղություններից մեկը Գեղարքունիքի մարզն էր: «Մենք և՛ առավոտյան, և՛ երեկոյան պետք է պարտադիր խոսեինք իրար հետ:

Սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամը 22:30-ին խոսել ենք, այնքան ուրախ էր, բարձր տրամադրությամբ: Առավոտյան ժամը 10-ին էր զանգում ինձ: Ասում էր՝ ժամը վեցին եմ արթնանում, ինձ թվում է՝ արդեն ժամը եսիմ քանիսն է, մա՛մ ջան, քեզ շուտ եմ զանգում ու զգում, որ քնած էիր, սիրտս պատռվում է, որ քեզ արթնացնում եմ, դրա համար ժամը 10-ին եմ զանգելու: Բայց երեկոյան ամուսինս ասաց՝ Արե՛ն ջան, առավոտները շուտ զանգի, որ հանգիստ լինենք: «Պա՛պ ջան, ուրեմն առավոտը ութին կզանգեմ»: Մինչև հիմա պիտի զանգի»: Մայրիկներ կան, որոնք զգացողություն են ունեցել, որ որդիները հեռախոսազանգերի ժամանակ իրենց հրաժեշտ են տալիս, մինչդեռ Արենը ծնողների հետ վերջին զրույցի ժամանակ այնքան ուրախ է եղել, բարձր տրամադրությամբ: Պատերազմն սկսվելու ժամանակ Արենը զորամասում է եղել, երկու օր առաջ էր իջել դիրքերից: Զոհվել է Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ:

«Սեպտեմբերի 13-ին ամուսինս, մեր հարազատները գնացին Արենի մոտ: Քանի որ նա զորամասում էր եղել, իր վերադարձն էլ տուն շուտ ստացվեց՝ հենց նույն օրը: Մարտունիի դիահերձարանում է եղել, հայրիկը ներս է մտել, ասել են՝ երկու հոգի կա, տեսեք՝ ձեր երեխա՞ն է, թե՞ ոչ: Ամուսինս ասում է՝ մինչև մտնելս այնքան աղոթեցի, որ Արենը չլինի, բայց առաջինը հենց ինքն է եղել: Արենի վնասվածքը գլխի հետևի հատվածում է եղել, գուցե եթե այդպիսի վիրավորում չստանար, փրկվեր: Ինչպես սիրուն իրեն ուղարկել եմ բանակ, այդպես էլ եկել է: Ինչպես այն ժամանակ էի իրեն համբուրում ու իր հոտը զգում, այդպես էլ այդ ժամանակ: Մեկմեկ դրանով էլ եմ մխիթարվում»: Տիկին Քրիստինեն ասում է՝ գնալով ցավն ավելի է ծանրանում:

«Մինչև իր զորացրման օրը սպասում էի, որ գալու է: Իրեն տեսել էի, բայց էլի սպասում էի: Իսկ հիմա այնքան ծանր է իր նկարները, տեսանյութերը նայելը: Աշխույժ էր, ամեն առիթի ժամանակ երգում ու պարում էր: Ամեն առիթի պետք է կենաց ասեր, շատ կենսուրախ էր»: Մայրիկին ապրելու ուժ տալիս է կրտսեր որդին: «Հիմա ինձ Տիգրանս է ուժ տալիս, ասում եմ՝ եթե նա չլիներ, հավանաբար ինձ հետ մի բան կանեի: Բայց ինքն ինչո՞վ է մեղավոր, չէ՞ որ եղբորից հետո իր թևերն էլ կտրվեցին»:

Հ. Գ. - Արեն Մալաքյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ծառայության ժամանակ արժանացել է պատվոգրերի: Հուղարկավորված է Լոռու մարզի հայրենի Մարգահովիտի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման
Ամենադիտված