Թբիլիսի-Մոսկվա չվերթի հարբած ուղևորուհին հանել է հագուստն ինքնաթիռում և ձերբակալվել (տեսանյութ)
ՏեսանյութերԹբիլիսի-Մոսկվա չվերթի հարբած ուղեւորուհին թռիչքի ժամանակ սկսել է մերկանալ։ Այս մասին գրում է Mash տելեգրամյան ալիքը։
Աղբյուրը հայտնում է, որ կինն սկսել է ոտնձգություններ կատարել իր կողքին նստած ուղևորի նկատմամբ և հանել հագուստը։ Հարևանին ստիպված են եղել ժամանակավորապես տեղափոխել բորտուղեկցորդուհիների խցիկ։
Ըստ ականատեսների՝ թռիչքից առաջ կինը չափից շատ ալկոհոլ է օգտագործել։ Բորտուղեկցորդուհիները փորձել են հանգստացնել նրան, սակայն ապարդյուն։ Մոսկվա ժամանելուն պես աղջկան դիմավորել են ոստիկանները և տարել ոստիկանական բաժանմունք: