«Հրապարակ». Ծառ չկա՝ «զոնտիկներով յոլա գնացեք»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 3-ին Տիգրան Ավինյանը խոստացավ դադարեցնել ծառահատումները եւ փորձագետների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի թեղիները կտրելու հարցը։ Թեեւ արդեն 400 ծառ է հատվել, նոր են փորձաքննություն հայտարարում:
Ծառ ու ծաղկի թշնամի այս իշխանությունները, որոնց գործունեության վեցամյա ուղին ավերմունքի, քանդուքարափի, պետական ինստիտուտներն ու արժեքները ոչնչացնելու ոդիսական է, որոշել են ամռան տապին երեւանցիներին թողնել առանց ստվերի եւ թթվածնի:
Իսկ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը խորհուրդ է տալիս երեւանցիներին՝ արեւից պաշտպանվելու համար մի քանի տարի «զոնտիկներով յոլա գնալ»։