2027-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3.6 տրիլիոն, ծախսերը՝ 4.07 տրիլիոն դրամ Թեհրանում մեկնարկել է Միրզոյան- Արաղչի հանդիպումը Հայաստանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրը Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Կանխվել է քրեшկшն հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստված uպшնnւթյnւնը «Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է». Գևորգ Դանիելյան Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները Նուռնուսի ավելի քան 100 տան բնակիչներ ահազանգում են վթարային էլեկտրասյան խնդրի մասին «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն 

Եկեղեցին՝ ընդդեմ պարտվողականության. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ ժողովրդի անցած բազմահազարամյա պատմությունը լի է բազմաթիվ փորձություններով։ Պատմության ընթացքում մենք ունեցել ենք թե՛ ծանր պարտություններ, թե՛ փառահեղ հաղթանակներ։ Եղել են այնպիսի պահեր, երբ հայերն ունեցել են անհրաժեշտ չափով ուժ, ռեսուրսներ ու զորաբանակ՝ հաղթանակ տանելու համար, բայց պարտություն են կրել՝ ընկնելով օտար նվաճողների ծանր լծի տակ։ Միևնույն ժամանակ, գրանցվել են այնպիսի դրվագներ, երբ թվացել է, թե այդ փոքրաթիվ ուժերով անհնար է կոտրել հակառակորդի դիմադրությունը, սակայն, ի հեճուկս հանգամանքների, հայկական ուժերը մեծ, վճռական ու նույնիսկ ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներ են տարել։ Այս օրինակները ցույց են տալիս, թե պայքարի ճանապարհին ինչքան մեծ նշանակություն ունեն առկա տրամադրությունները և բարոյահոգեբանական վիճակը։

Պարզ է, որ պարտվողական տրամադրված որևէ պետություն կամ զորաբանակ ընդունակ չէ հաղթանակ տանելու։ Իսկ այդ տրամադրությունները գալիս են նաև պետության կամ զորքի ղեկավարի տրամադրվածությունից ու դիրքորոշումից։ Ուստի պատահական չէ, որ վճռական պահերին զորապետները կամ թագավորները հատուկ ճառեր են կարդացել զորքին ոգևորելու համար։ Զորականներին առանձին բարոյահոգեբանական ուժ են տվել նաև եկեղեցականների ներկայությունը և ոգևորիչ խոսքերը։ Ու, ընդհանրապես, ողջ պատմության ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ուղին հիմնականում աչքի է ընկել հայապահպանության, պայքարի ու հայ ժողովրդի նվիրական երազանքների իրականացմանը միտված իր գործելակերպով։ Դրա համար էլ, երբ հայությունը պետականություն չի ունեցել, բազմաթիվ դրվագներում հենց եկեղեցու շուրջ է հավաքվել ժողովուրդը՝ դնելով ազգային պայքարի հիմքերը։

Այսօր էլ, թեև պետականություն ունենք, սակայն եկեղեցին պայքարի հարցում փորձում է նույն դերակատարությունը ստանձնել։ Հարցն այն է, որ ՀՀ իշխանություններն առաջնորդվում են պարտվողականության և զիջումների հետ համակերպվելու ուղեցույցով։ Իսկ պարտվողականությունը «պարզաջրվում» է վերջապես խաղաղության դարաշրջան բացելու և նոր պատերազմից խուսափելու հեռանկարով։ Փաշինյանն անընդհատ զիջումներ է կատարում հակառակորդին՝ նշելով, որ եթե չզիջեն, ապա հակառակորդը նոր պատերազմ կսկսի։ Նույն գործելակերպը կիրառվում է նաև Տավուշի 4 գյուղի հարցում։ Այսինքն, իշխանությունները վախ են սերմանում՝ որպես զիջումների այլընտրանք ներկայացնելով սարսափելի պատերազմը։ Պետք է նկատել, որ իշխանություններն ի սկզբանե որդեգրել էին «սկզբունքներ», թե՝ «Արցախը պահել չենք կարող», «Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք», «պայքարն իմաստ չունի» և այլն։ Եվ իրենց ծրագրերի ճանապարհին պատերազմի դուրս եկան բոլոր ազգային ուժերի, գործիչների, միավորների դեմ:

Ի մասնավորի, դրանով էր պայմանավորված այն իրողությունը, որ երկրի կառավարման ղեկը ստանձնելու պահից սկսած իշխանությունները անմիջապես ձեռնամուխ եղան եկեղեցին թիրախավորելուն, որը պատասխանատու պահին կարող է համախմբել հայությանը։ Բայց ինչքան շատ են իշխանությունները նետվում պարտվողականության գիրկն, այնքան եկեղեցու ձայնն ավելի բարձր է լսվում՝ չնայած այն հանգամանքին, որ փորձ է արվում լռեցնել այդ ձայնը։ Եկեղեցականները պարբերաբար քննարկում են և իրենց մտահոգությունն են հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իսկ նախօրեին էլ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդներն ՀՀ իշխանություններին պարտվողական գործելաոճից հրաժարվելու ուղիղ կոչ արեցին։ Իշխանությունները փորձում են հոգևոր դասին մեղադրել նրանում, թե նրանք քաղաքականությամբ են զբաղվում այն պայմաններում, երբ պետությունը և եկեղեցին տարանջատված են։ Բայց երբ հարցը վերաբերում է հայ ժողովրդի կենսական շահերին, ապա եկեղեցին ուղղակի լռելու իրավունք չունի։ Եվ սա ոչ թե քաղաքականության հարց է, այլ գոյութենական, համազգային դիրքերից հանդես գալու։ Եվ եկեղեցին իրոք այն կառույցն է, որը կարող է ժողովրդին համախմբել...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2027-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3.6 տրիլիոն, ծախսերը՝ 4.07 տրիլիոն դրամԹեհրանում մեկնարկել է Միրզոյան- Արաղչի հանդիպումըՀայաստանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրըԱվստրիայի փոխկանցլեր Բաբլերը մտադիր է հրաժարական տալ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համարԲոլսոնարոն և Լուլա դա Սիլվան անցել են Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՆեթանյահուն հրամայել է նշանակել արտասահմանյան ավիացիայի անվտանգության տեսուչ Կանխվել է քրեшկшն հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստված uպшնnւթյnւնըՃապոնիան մտադիր է անօդաչու տրանսպորտային նավեր մշակել «Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է». Գևորգ ԴանիելյանԾավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներWSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքներըՆուռնուսի ավելի քան 100 տան բնակիչներ ահազանգում են վթարային էլեկտրասյան խնդրի մասին«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն Գերմանիան Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի․ ՄերցՍերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելԵրեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվիՀորդառատ անձրևների հետևանքով կան զոհերԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականինՀայ սամբիստները աշխարհի առաջնությունից 13 մեդալով են վերադարձելՈր հասցեներում են վթարային ջրանջատումներԲրազիլիայում Թրամփի կառավարության կողմից ընտրություններին միջամտելու հնարավոր ֆինանսավորման գործով նախաքննություն է սկսվելԱյսօր Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է500 հազար դոլար արժողությամբ գույքն օտարվել է առանց սահմանված գնահատման․ դատախազությունը դիմել է դատարանՀայաստանի և Խորվաթիայի միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորություններ են քննարկվել44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավորՊետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակելՍպասվում է անձրև և ամպրոպՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԼույս չի լինի. հասցեներՈ՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել
Ամենադիտված