Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը Հնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլել ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել Պունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդ Շորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին են Տեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել են Պապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ռումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում Պայմանագրային զինծառայող է մահացել Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են 

«Մա՛մ, երբեք թույլ չտաս քեզ խղճան, առաջ գնա». լեյտենանտ Վոլոդյա Մհերյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր տեսակով շատ հանգիստ էր: Բնավորությամբ այնպիսին էր, որ եթե ինչ-որ բան ձեռնարկեր, պետք է հասներ իր նպատակին: Ընդհանրապես չէր սիրում կռվել, վիճել: Միշտ ասում էր՝ բացատրեք մարդուն, խոսեք նրա հետ, ամեն ինչ կհասկանա: Ընկերասեր էր, ծնողասեր: Հարևանին ծանր պայուսակներով տեսնելիս պետք է ընդառաջ գնար ու օգներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Վոլոդյայի մայրիկը:

Նրա խոսքով, դպրոցական տարիներին որդու սիրելի առարկան «Հայոց պատմությունն» էր: «Շատ լավ է սովորել թե՛ հիմնական ու ավագ դպրոցներում, թե՛ ռազմական համալսարանում: Փոքրուց երազում էր զինվորական համազգեստ հագնելու մասին, ասում էր՝ պետք է սպարապետ դառնամ: Իր համար կուռք էին Վազգեն Սարգսյանը և Մոնթեն: Տարիներ առաջ, երբ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը միասնաբար ընտրությունների էին մասնակցում, այցելեցին Զեյթուն համայնք, որտեղ բնակվում ենք մինչ օրս: Հանդիպումը համայնքում գտնվող մեծ այգում էր, Վոլոդյան ինձ ստիպեց իրեն այնտեղ տանել: Ինչ-որ զուգադիպությամբ թե՛ Վոլոդյան, թե՛ Վազգեն Սարգսյանը նմանատիպ վերնաշապիկներ էին հագել: Վոլոդյան հենց այդ ժամանակ ասաց՝ մամա՛, մեծանամ, սպարապետ եմ դառնալու: Դրանից հետո սկսվեց զինվորական դառնալու մղումը: Իր հայրիկը շատ հայրենասեր էր, ու հաճախ զրույցներ էին ունենում հայրենիքի, պատմության մասին»: Վոլոդյան սիրում էր թանգարաններ հաճախել, եկեղեցիներն էին նրան հետաքրքիր, ամենը, ինչի մեջ նա Հայոց պատմությունը կարող էր «գտնել»:

Տիկին Քրիստինեն ասում է՝ չէր ուզում, որ որդին զինվորական դառնա: «Դիմել էր և՛ Տնտեսագիտական համալսարան, և՛ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, երկրորդը՝ մեզանից թաքուն: Արդյունքում երկու համալսարան էլ ընդունվել էր, բայց ասաց. «Ինձ զինվորական կյանքի մեջ եմ տեսնում, իմ տեղն այնտեղ է: Ուզում էի ապացուցել, որ կընդունվեմ ցանկացած տեղ, ուր ցանկանամ, բայց ուզում եմ զինվորական դառնալ»: 2015-2019 թթ. սովորեց ռազմական համալսարանում: Համալսարան ընդունվելուց մեկ ամիս հետո նամակ ստացա: Ճիշտն ասած, վախեցած բացում էի ծրարը: Ինձ ուղղված շնորհակալական նամակ էր, որ նման որդի եմ դաստիարակել: Համալսարանից բազմաթիվ պատվոգրեր ունի, օրինակելի կուրսանտ է եղել: Ավարտելուց հետո, երբ գնում էր վիճակահանության, ասացի՝ Վադի՛ ջան, մենակ Ջաբրայիլ չընկնես: Իր զրնգուն, հպարտ և ուրախ ձայնը մինչև հիմա հիշում եմ, երբ զանգեց՝ մե՛րս, իմանաս, թե որտեղ եմ ընկել: Հարցրեցի՝ Ջաբրայի՞լ:

«Չէ, մե՛րս, Մոնթեի զորամասը»: «Մարտունի 2»-ում սկսեց իր ծառայությունը լեյտենանտի կոչումով: Մարտկոցի ավագ սպա էր: Երբեք չի դժգոհել որևէ բանից: Երբ զրուցում էինք, զինվորների մասին ասում էր՝ երեխեքս: Պատերազմից հետո իր ողջ մնացած զինվորներն այցելեցին ինձ, պատմում էին, որ որդիս իրենց համար հրամանատար չի եղել, այլ ընկեր: Տղաս նշանված էր, հոկտեմբերի 20-ին իր հարսանիքը պետք է տեղի ունենար: Զինվորների հետ կիսվել էր իր ուրախությամբ, ասել, որ դիրքերից իջնի, հարսանիքից հետո գառ է մորթելու ու կոնյակ բացելու, որ նշեն: Իր զինվորներին, իր աշխատանքը շատ է սիրել, նվիրված է եղել իր գործին: Ապրիլ յան պատերազմից հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին կցում էին պատերազմում անմահացած տղաների ընտանիքներին: Իմ տղան կցված էր Տիգրան Բերակչյանի ընտանիքին: Տիգրանի եղբոր ընկերը «Մարտունի 2»-ում ծառայելիս է եղել: Իր երդմնակալության արարողության ժամանակ Տիգրանի եղբայրը գնացել էր Արցախ, ասել էր՝ Վադիի տանը կմնամ: Մայրիկը զանգել էր որդուն՝ Նարե՛կ ջան, Վադիի տա՞նն ես մնում: Տիգրանի եղբայրը պատմել էր՝ Վադիի զինվորի ծնողներն են եկել, տունը տվել է իրենց, որ մնան, ինքը մեքենայի մեջ է քնում: Հաջորդ առավոտյան էլ տղաս ասաց, որ իր զինվորի մայրիկը տունը կարգի էր բերել ու սեղանին էլ քաղցրավենիք թողել»:

Սեպտեմբերի 1-ին Վոլոդյան հինգ օրով արձակուրդ է գալիս: «Համարյա տանը չէր մնում, նշանածի հետ ամենուր գնում էր: Արցախ մեկնելու ժամանակ ասաց, որ սեպտեմբերի 30-ին նորից կգա Երևան՝ հայրիկի մահվան առաջին տարելիցին, իսկ հետո՝ իր հարսանիքի օրերին: Երբ վերադարձավ Արցախ, միանգամից դիրքեր էր բարձրացել: Երբեք չի ասել, որ պատերազմ է սպասվում: Սեպտեմբերի 27-ին երկու որդիներիցս լուր չունեի: Գիշերը հերթով զանգեցին՝ լավ ենք, պատերազմը մեզանից շատ հեռու է: Փոքր տղաս ժամկետային զինծառայող էր, նրա դեպքում հանգստություն կար ներսումս, Վադիիս դեպքում՝ ոչ: Սեպտեմբերի 29ին փոքր տղաս վիրավորվել էր, զանգեց՝ մա՛մ, մի բան ասեմ, բայց չվախենաս: Ինձ համար պարզ էր, որ վիրավոր է: Իմացա, որ Մուրացանի հիվանդանոց են բերում: Ոտքից էր վիրավորվել: Վադիին ասացի, որ Էդգարը վիրավորվել է, հոսպիտալում է: Վադիս ասաց՝ եթե կարող ես, պահի, թող էլ չգա: Զարմացա:

Հոկտեմբերի 6-ի երեկոյան փոքր տղաս զանգեց՝ մա՛մ, գնում եմ, ախպերս ու ընկերներս այնտեղ են: Իրեն հոսպիտալում եղած ժամանակ չէի տեսել, թույլ չէին տալիս, այդ օրն ասացի, որ ոչ մի տեղ չգնա, մինչև չտեսնեմ իրեն: Թույլ չէին տալիս, բայց, ի վերջո, մի քանի րոպեով տեսա տղայիս ու ճանապարհեցի: Հոկտեմբերի 21-ին Վադին զանգեց ու երկար խոսեց: Անհանգստանում էի, բայց ինքն ասաց՝ «ծիտիկները» չկան, ի՞նչ իմանայի, թե ինչ նկատի ունի: Խորհուրդ տվեց՝ Իրինայի հետ գնա Մոսկվա, մի քիչ մնացեք, հետո կգաք: Նույն օրը եղբոր հետ է խոսել: Փոքր եղբայրը հարցրել է, թե ինչի կարիք ունի, ասել է՝ եթե կարաս, երեխեքիս քաղցր բեր, ինձ էլ մի հատ կոլա: Ցավոք, փոքր տղաս Վադիիս չհասավ: Ամիսներ շարունակ իրենց այդ զրույցն ինձ հանգիստ չէր տալիս, իր ողջ մնացած զինվորները «Մարտունի 3» զորամաս էին տեղափոխվել, իրենց քաղցր տարա, ասացի՝ ձեր հրամանատարի ցանկությունը չէի կարող չկատարել: Պատերազմի օրերին վատառողջ էր, խորհուրդ տվեցի՝ իջիր դիրքերից, առողջացիր, նորից կբարձրանաս:

«Մա՛մ, ես որ իջնեմ, իմ երեխեքին ո՞վ նայի», ու մինչև վերջ չիջավ: Հրամանատարներից մեկն է ինձ պատմել՝ երբ Վադին վատառողջ է եղել, տաք սուրճ է պատրաստել, որ գոնե դա խմի: Տեսել է, որ սուրճը զինվորներին է տալիս, հետո դատարկ բաժակը հրամանատարին է փոխանցել: Հարցրել է՝ խմեցի՞ր, Մհերյան, «հա, լրիվ խմել եմ»: Կամավորականներից մեկն էլ ինձ պատմեց՝ հաց չէր ուտում, մինչև իր զինվորը չուտեր: Իր զինվորներից ու հրամանատարներից շատերն ինձ հետ կապ են պահպանում, զանգահարում, այցելում: Ի դեպ, կամավորական ջոկատի կողմից տղաս ստացել է Ռեմբո մականունը իր դիպուկ հարվածների համար»: Վոլոդյան զոհվել է հոկտեմբերի 22-ին երեկոյան ժամը 4-5-ի միջակայքում «Մարտունի 2»-ում:

Հաջորդ օրը նա Երևանում էր: «Շատ էր սիրում 22 թիվը, ու իր համար նշանակալի շատ իրադարձություններ կապված էին 22 թվի հետ: Ծնվել է օգոստոսի 22-ին, ֆուտբոլի մարզաշապիկին 22 թիվն էր, ռազմական համալսարանն ավարտել է հուլիսի 22-ին, ընդունվել է աշխատանքի օգոստոսի 22-ին և, ցավոք, զոհվել է հոկտեմբերի 22-ին: Իր քույրիկը ծնվել է նոյեմբերի 22-ին, այդ ժամանակ Վոլոդյան ասաց՝ քուրս էլ է իմ կողմից»: Ապրելու ուժի մասին: «Աղջիկս դարձավ մեր շարժիչ ուժը: Երբ սեպտեմբերին ամուսնուս մոտ էինք գնացել, Վոլոդյան ասաց՝ մա՛մ, երբեք թույլ չտաս քեզ խղճան, առաջ գնա: Երևի այդ բառերը նաև ինձ ուժ տվեցին: Իր իրերից ինձ միայն անձնագիրն ու զինգրքույկն է հասել, դրանք իր գրպանում են եղել: Իր զինգրքույկը երկար ժամանակ չէի կարողանում անգամ բացել, որոշ ժամանակ հետո բացեցի, ներսում մի դեղին թուղթ էր, վրան գրված է՝ ուժեղ եղեք: Ապրեցինք, ապրում ենք: Ամեն անգամ իր մոտ եմ գնում, նստում, զրուցում, հետո էլ տուն վերադառնալիս ասում եմ՝ գնում եմ ապրելու»:

Հ. Գ. - Վոլոդյա Մհերյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալներով Արցախի և Հայաստանի Հանրապետությունների կողմից, Արցախի կողմից՝ «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Քանաքեռի գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլըԷրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներ
Ամենադիտված