Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները Նուռնուսի ավելի քան 100 տան բնակիչներ ահազանգում են վթարային էլեկտրասյան խնդրի մասին «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն Գերմանիան Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի․ Մերց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Երեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվ Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի Հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հայ սամբիստները աշխարհի առաջնությունից 13 մեդալով են վերադարձել Որ հասցեներում են վթարային ջրանջատումներ Բրազիլիայում Թրամփի կառավարության կողմից ընտրություններին միջամտելու հնարավոր ֆինանսավորման գործով նախաքննություն է սկսվել 

«Ժողովուրդ». ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի, սակայն չի հատի ՀՆԱ-ի 60%-ը. տնտեսական կանխատեսումներ

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Ըստ Ասիական զարգացման բանկի` (ԱԶԲ), կանխատեսվում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն՝ պայմանավորված արտաքին պահանջարկի անկումով, ինչին կհաջորդի փոքր-ինչ վերականգնում 2025 թվականին։

Ուսումնասիրելով Ասիական զարգացման բանկի զեկույցը` նկատում ենք, որ վերջին 1 տարում գնաճը կտրուկ նվազել է՝ չնայած մեծ պահանջարկին։ Հայաստանում, ըստ զեկույցի, ամենաշատ դրամական շրջանառությունն իրականցվում է սննդի և սպասարկման ոլորտներում։

Հարկ է արձանագրել, որ 2020 թվականին Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում կտրուկ անկումներ են նկատվել, սակայն 2022 թվականին այդ անկումները բալանսավորվել են։

ԱԶԲ-ն կանխատեսում է՝ 2024 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի չափավորում՝ նախորդ տարվա 8.7%-ից մինչև 5.7%: Կանխատեսվում է, որ 2025 թվականին այդ թիվը կրկին կաճի մինչև 6%՝ ի հաշիվ ենթակառուցվածքների և բնակարանաշինության մասով կառավարության ընդլայնված ներդրումային ծրագրերի հաջող իրականացման:

«2022 թվականին արձանագրված ուժեղ տնտեսական աճին հաջորդած՝ Ռուսաստանից նախորդ տարվա դրամական ներհոսքերի դանդաղումը նվազեցրել է մասնավոր սպառման աճը», նշել է ԱԶԲ-ի Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը։ «Սա կառավարության բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերին տալիս է հավելյալ խթան, որը թափ կհաղորդի աճին հաջորդ տարի, երբ այդ ներդրումներն արմատավորվեն»:

Կանխատեսվում է, որ 2024 թվականին ծառայությունները կարձանագրեն 9․3%-ով, իսկ 2025 թվականին՝ 9.4%-ով աճ, ինչը կապահովվի շնորհիվ զբոսաշրջության ավելի մեծ ներհոսքի և կարտացոլի կայուն, բայց չափավորվող եկամուտներ ֆինանսներ։ Կանխատեսվում է, որ արդյունաբերությունը, ներառյալ՝ շինարարությունը, 2024 թվականին կաճի 6․2%-ով, իսկ 2025 թվականին՝ 7․4%-ով:

Ակնկալվում է, որ գնաճը նախորդ տարվա 2%-ի համեմատ 2024 թվականին կաճի մինչև 3%, ինչին կհաջորդի 2025 թվականին հետագա արագացումը՝ մինչև 3․5%։
Հարկ ենք համարում նշել, որ ոչ բոլոր աճերն են դրական Հայաստանի Հանրապետության համար։ Օրինակ՝ գնաճը, որը նախորդ տարիների համեմատ կայուն, աստիճանական և դանդաղ աճ է գրանցում, ստեղծում է սպառման հիմնախնդիր։ Ստացվում է, որ գնաճ կգրանցվի ոչ թե պահանջարկի շնորհիվ, այլ այն կապված կլինի Հայաստանում արտահանման և ներկրման ռեսուրսների հետ։
Ավելացնենք նաև, որ ՀՀ պետական պարտքի մասին օրենքի համաձայն, պետական պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա %-ը։

Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50%-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 %-ը:

Կանխատեսվում է որ ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի, սակայն չի հատի ՀՆԱ-ի 60%-ը։ Ստացվում է, որ տարեցտարի ՀՀ արտաքին պարտքը աճ է գրանցում վերջին տվյալներով. 2023-ի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 6․4 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 4.8 մլրդ դոլար։
Իշխանության խոստումը, որ պետական պարտքը կնվազի, հօդս ցնդեց։ Ասիական զարգացման բանկը տնտեսական կանխատեսումներ էր ներկայացրել առողջապահական ոլորտի համար, քանի որ համարել է՝ այժմ այն ավելի խոցելի և «կարիքավոր» է, քան երբևէ։

«Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ քաղաքականության միջամտությունները կարող են բարելավել հայաստանցիների կյանքի որակը», հավելել է պարոն Ֆոչմանը: «Առողջապահության համապարփակ բարեփոխումների և առողջության համապարփակ ապահովագրության համակարգի միջոցով կառավարությունն ի զորու կլինի կայունացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը, նվազեցնել սեփական միջոցների հաշվին կատարվող ծախսերը, խթանել բարձրորակ բուժօգնության հասանելիությունը և բարելավել բնակչության ֆինանսական պաշտպանությունը:

Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը պնդում է, որ այս ծրագիրը կբարելավի բժշկական ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունը և որակը։ Կաթվածահար այս ոլորտում լուսաբացի հույս կա»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքներըՆուռնուսի ավելի քան 100 տան բնակիչներ ահազանգում են վթարային էլեկտրասյան խնդրի մասին«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն Գերմանիան Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի․ ՄերցՍերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելԵրեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվիՀորդառատ անձրևների հետևանքով կան զոհերԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականինՀայ սամբիստները աշխարհի առաջնությունից 13 մեդալով են վերադարձելՈր հասցեներում են վթարային ջրանջատումներԲրազիլիայում Թրամփի կառավարության կողմից ընտրություններին միջամտելու հնարավոր ֆինանսավորման գործով նախաքննություն է սկսվելԱյսօր Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է500 հազար դոլար արժողությամբ գույքն օտարվել է առանց սահմանված գնահատման․ դատախազությունը դիմել է դատարանՀայաստանի և Խորվաթիայի միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորություններ են քննարկվել44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավորՊետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակելՍպասվում է անձրև և ամպրոպՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԼույս չի լինի. հասցեներՈ՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը
Ամենադիտված