Երևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստը
Հայկական Մամուլ
Երևանի Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից գործում է «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։ Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից:Շարքի մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են ցուցահանդես, շրջայց կատարել թանգարանում և հանգամանորեն ծանոթացել ներկայացված ցուցանմուշների պատմությանը:Նշենք, որ ցուցադրության առանցքային մաս է կազմում Ազնավուրի՝ բացառիկ նմուշ հանդիսացող առաջին բեմական զգեստը։ Այս ցուցանմուշի կողքին ներկայացված են նաև մեծն շանսոնյեի մանկության լուսանկարները, ներկայացումների ազդագրերը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան