ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու. Դանիել Իոաննիսյան
Հայկական ՄամուլԴանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
ՔՊ-ն որոշեց 2026 թվականի ԱԺ ընտրություններն անել Բենիտո Մուսոլինիի հորինած և Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ Սահմանադրություն բերած՝ կայուն մեծամասնության երաշխավորման մեխանիզմով:
Ենթադրում եմ, որ ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու, և ուզում են այդ սցենարում արհեստական բոնուսներով իշխանություն ձևավորել (պահել):
Ընդ որում, զավեշտալին այն է, որ ով-ով, բայց ՔՊ-ում պետք է շատ լավ պատկերացնեին, որ խորհրդարանի լեգիտիմությունը ավելի կարևոր է, քան մանդատների քանակը... 2017 թվականին ՀՀԿ-ն ուներ մանդատների քանակ և Ս.Սարգսյանին ընտրեց վարչապետ, բայց լեգիտիմության բացակայության պատճառով դա բերեց քաղաքական ճգնաժամի, ու Սարգսյանն այդ պաշտոնին 6 օր մնաց: