Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ Վճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին Եվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ Տանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա» Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Հայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ով Դավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերել 

ՀՖՖ ղեկավարության հալածանքի պատճառով վաճառքի է հանվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը․ Ակումբի նախագահ

Հայկական Մամուլ

«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ որոշել է վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը։

«Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը:

Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որը ձգվում է արդեն երկու տարուց ավելի:

Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից` վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային և ամենակարևորը` հայկական ֆուտբոլի հեղինակությանը:

Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ:

Վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով՝ անհնար է աշխատել ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ:

Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման: Սա ինձ համար շատ ցավալի, բայց կշռադատված որոշում է, քանի որ իսկապես որևէ իմաստ չեմ տեսնում աշխատելու նման անառողջ մթնոլորտում:

Ես վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն շարունակել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փառահեղ պատմությունը, որը վերջին տարիներին ոչ միայն հասել է մեծ նվաճումների, այլև լայնորեն հայտնի դարձել Հայաստանում ու դրա սահմաններից դուրս:

Ցանկանում եմ հանգստացնել ծնողներին ու «Փյունիկի» ակադեմիայի սաներին. ես կշարունակեմ ներդրումները մանկապատանեկան ակադեմիայում, և բոլոր մեր սաները կշարունակեն կրթվել իրենց տարիքային խմբերում:

Ես չեմ հեռանում հայկական սպորտից և կշարունակեմ ներդրումներ անել, քանի որ կարծում եմ, որ սպորտի զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար:

Պատրաստ կլինեմ վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու կգան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացմամբ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են եղել վերջին 7 տարիների ընթացքում, աջակցել ու մեզ հետ ուրախացել են հաղթանակներով: Մենք իսկապես պատմական արդյուքների հասանք, ու ես հպարտ եմ, որ եղել եմ մի մասնիկն այս մեծ ու համերաշխ ընտանիքի` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ անունով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ 70-ականների ոճի գունավոր տաբատները դարձել են աշնան գլխավոր թրենդներից մեկըՎճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Աշխարհում սննդամթերքի գները հասել են 2022 թվականից հետո ամենաբարձր մակարդակինՊեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ինԵվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաջողությունը հարված է դարձել Մերցի համար և նախազգուշացում՝ ԵվրոպայինՏանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հրդեհ՝ Երևանյան լճի մոտ․ դեպքի վայր են շտապել հրշեջները Այսօր նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը«Ոստիկանությունում խոշտանգումներ՝ խոստովանական ցուցմունք կորզելու համար»․ փաստաբանի ահազանգըՍեպտեմբերի 7-ին և 8-ին Արեգակի վրա ուժեղ բռնկումներ են սպասվումՔսենիա Սոբչակին անվանել են զումերների «կուռք»Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ 17-ամյա ուսանողը հարվածել է կուրսընկերոջըԶելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների հետ առանձնազրույցի մանրամասներըNYT. Ուկրաինան 2024 թվականին կորցրել է 1.2 միլիարդ դոլար զենքի ոլորտում կոռուպցիայի պատճառովՆեպալում ջրհեղեղը քշել է ավելի քան 1,8 հազար հա գյուղատնտեսական հողատարածք Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը ՀՀ բարեփոխումներին Պեսկովը նշել է Փաշինյանի՝ ՌԴ այցի ժամկետը․ Բաքուն պահանջում է արագացնել «իրանական ուղին»ՆԳՆ-ն առաջարկել է երկու ոստիկանների ծառայությունը դադարեցնելՔաղաքագետը բացատրել է՝ ինչ ուղերձ է պարունակում ամերիկյան պատվիրակության նվերը ՊուտինինՏարբեր համազգեստներ, մեկ առաքելություն. ՀՀ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավինՊապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է ներդրումային համաժողովին«Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպքԻրանը Հարավային Կորեային զգուշացրել է զորքեր ուղարկելու դեպքում լուրջ հետևանքների մասինԿրեմլը Պուտին-Փաշինյան հանդիպումը «կարևոր և բովանդակալից» է անվանելՊուտինն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել Մոսկվայի և Բաքվի միջև շփումներըԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ընթացիկ հարցերըԼիբանանը հայտնել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով 10 զոհի մասինԿոբախիձեն հայտարարություն է արել իր հրաժարական տալու մասինՏարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան ԱսատրյանԵվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլորինԻրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստինԽաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերականգնումը շուտով չի սկսվիՄայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում խնջույքի անցկացումըԸնդամենը մեկ դպրոցական է մնացել Սյունիքի սահմանամերձ գյուղում
Ամենադիտված