Պապիկյանը Կորեայում մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը
Հայկական ՄամուլՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-ին մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանը:
«Միջոցառումը կազմակերպել են Կորեայի Հանրապետության, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և Քենիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները, որոնց նպատակը միջազգային մեխանիզմների նախաձեռնումն է՝ վերահսկելու արհեստական բանականության կիրառումը ռազմական տեխնոլոգիաներում և մարտական գործողությունների վարման ընթացքում»,-ասված է հաղորդագրության մեջ: