Հրայր Թովմասյան. Մեղադրող կողմը եկել է դատաքննությանը մի նպատակով
Հայկական Մամուլ«Իմ պաշտպանների ճառերի ժամանակ անհաղորդ էին նստած։ Անհաղորդ էր դատարանը, հաղորդակից էր դառնում այդ խոսքին միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում էր հենց դատարանին»,-այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայորւմ դատավոր Տաթևիկ Գասպարյանի նախագահությամբ ընթացող դատական նիստում հայտարարեց արդարադատության նախկին նախարար, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ հանդես գալով ճառով։
Նա նշեց՝ մեղադրող կողմի մասին չի խոսում, տեսել է՝ անընդհատ գրառումներ են անում։
«Բայց ի սկզբանե մեղադրող կողմը եկել է այս դատաքննությանը մեկ նպատակով՝ կնախորոշված որ ինչ-որ կա Թովմասյանի օգտին, նրա անմեղությունը հիմնավորող, նրան մեղսագրվող արարքը հերքոց, դրանք բոլորը սուտ են, կեղծիք են, գոյություն ունենալ չեն կարող։ Եվ միայն այն փաստերն են ճիշտ , որոնք ուղղված են Հրայր Թոցմասյանի մեղավորությունը ապացուցելուն»,-ասաց Թովմասյանը։