Վիետնամում թայֆունի հետևանքով՝ 143 մարդ է մահացել (լուսանկարներ)
Հայկական ՄամուլՎիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 143-ի, ևս 58-ը համարվում է անհետ կորած, հայտնում է The Guardian-ը։
Թայֆունը վնաս է հասցրել նաև ձեռնարկություններին և պահեստներին, որտեղ պահվում էին արտահանման արտադրանքները։ Ինչպես նշում է The Guardian-ը, նրանցից ոմանց աշխատանքը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն:
Աղետները կարող են բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային մատակարարման շղթաների վրա։ Վիետնամում գործում են անդրազգային կորպորացիաների խոշոր ձեռնարկություններ, որոնք ուղղված են արտահանմանը ԱՄՆ, Եվրոպա և այլ երկրներ։
Վիետնամական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թայֆունը ջրհեղեղներ է առաջացրել երկրի մի քանի շրջաններում, ինչի հետևանքով՝ ավերվել են մի քանի գյուղեր։