Գազայի հատվածում իսրայելական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր ու վիրավորներ
Հայկական Մամուլ
Անցած գիշեր Գազայի հատվածի հարավում Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի վթարի հետևանքով՝ երկու զինվոր է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Զինվորականները վթարը որակում են՝ որպես դժբախտ պատահար, գրում է Times of Israyel-ը:
Ըստ նախնական հետաքննության, 123-րդ ջոկատի UH-60 Black Hawk-ը 669 ստորաբաժանման բժշկական թիմը թռչում էր Ռաֆահ՝ տարածքում մարտերի ժամանակ ծանր վիրավորված մարտական ինժեներին տարհանելու համար:
Ժամը 12:30-ի սահմաններում Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի ներսում վերջնական վայրէջքի ժամանակ ուղղաթիռը ճիշտ վայրէջքի փոխարեն՝ հարվածել է գետնին: Ըստ հետաքննության՝ ուղղաթիռը չի խոցվել հակառակորդի կրակից, և վթարը տեղի է ունեցել ինքնաթիռի վայրէջքից մի քանի րոպե առաջ, ինչը նշանակում է, որ այն զգալի բարձրությունից չի ընկել։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան