Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայկական ՄամուլՖրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Ստեֆան Սեժուրնեն՝ ծաղիկներ է խոնարհել հուշահամալիրի անմար կրակի մոտ, ծանոթացել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը և գրառում կատարել հուշամատյանում։
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցով Հայաստանում կգտնվի սեպտեմբերի 15-16-ին։
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը: