Նեթանյահուն հուսիթներին նախազգուշացրել է՝ բարձր գին կվճարեն հարվածի համար
Հայկական Մամուլ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, հայտարարել է՝ Եմենում հուսիները բարձր գին կվճարեն իսրայելական հողի վրա հարձակման համար: Գրում է 24news.am-ը։
Նախարարների կաբինետի ամենշաբաթյա նիստում Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելի հյուսիսում ստեղված իրավիճակը երկար չի շարունակվի, և որ ինքը վճռական է ամեն ինչ անել տարհանվածներին իրենց տները վերադարձնելու համար․ նրա խոսքերն է մեջբերում The Times of Israel-ը։
Նեթանյահուի նման հայտարարությունները հնչել են, երբ ավելի վաղ հուսիները հրթիռ էին արձակել Իսրայելի ուղղությամբ՝ հայտարարելով, որ դա Խոդեյդա նավահանգստին Իսրայելի հարվածի պատասխանն է։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան