Հայիթիում բենզատարի պայթյունի հետևանքով 24 մարդ է զոհվել
Հայկական Մամուլ
Հայիթիում բենզատարի պայթյունի հետևանքով 24 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Եվս տասնյակ մարդիկ ծանր վնասվածքներ են ստացել։ Նրանցից ոմանք մարմնի 80%-ի այրվածքներ ունեն, ասել է Հայիթիի վարչապետ Հարրի Քովիլը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Միրագոան կոմունայի մոտ՝ մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից մոտ 100 կիլոմետր դեպի արևմուտք։
Լրատվամիջոցների տեղեկություններով, բենզատարը բախվել է մեկ այլ մեքենայի, և վառելիքը սկսել է հոսել ճանապարհի վրա։ Պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ մարդիկ շտապում էին հավաքել թափված վառելիքը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն