Հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը
Հայկական ՄամուլՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 17-ին և 18-ին Բրյուսելում գտնվող դաշինքի կենտրոնակայանում հանդիպում կանցկացնեն։
Սյդ մասին ասված է ռազմական դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ
«Նիստը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ պաշտոնում իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 1-ին և դաշինքի վերահսկողությունը կփոխանցի Մարկ Ռյուտեին։