Նեթանյահուի ռшզմшկшն քարտուղարն այցելել է Մոսկվա
Հայկական Մամուլ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ վարչապետի ռազմական քարտուղար, գեներալ-մայոր Ռոման Հոֆմանը շաբաթավերջին այցելել է Մոսկվա՝ Գազայի հատվածից իսրայելցի պատանդներին ազատելու գործարքը խթանելու նպատակով։ Գրում է 168․am-ը։
Գրասենյակի փոխանցմամբ, Նեթանյահուն այս մասին ասել է Գազայի հատվածում գերության մեջ սպանված ռուս պատանդ Ալեքսանդր Լոբանովի ծնողների հետ հեռախոսազրույցի ժամանակ, ում մարմինը հայտնաբերել են շաբաթ օրը Ռաֆահի հարավում գտնվող թունելներից մեկում։
«Այս զրույցի ընթացքում հայտարարվեց, որ վարչապետի ռազմական քարտուղար, գեներալ-մայոր Ռոման Հոֆմանն այսօր առավոտյան վերադարձել է Մոսկվա աշխատանքային այցից, որի նպատակն էր խթանել պատանդների գործարքը: Նա քննարկել է Ալեքսանդր Լոբանովի և մյուս պատանդների ճակատագիրը»,-ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան