Սերգեյ Սմբատյանը կբացի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2024-2025 թվականների համերգաշրջանը
Հայկական Մամուլ
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2024-25թթ. համերգաշրջանի բացման համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Սեպտեմբերի 6-ի համերգին կհնչի Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը՝ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մեկնաբանությամբ, ինչպես նաև Յոհաննես Բրամսի՝ «Հովվերգական» անվանումով հայտնի 2-րդ սիմֆոնիան։
Վալետայի նախագահական պատմական պալատի Նեպտունի այգում կայանալիք համերգով կնշանավորվի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի համատեղ համերգային գործունեության նոր փուլը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն