Խզե՛ք պայմանագրերը, եթե այգիների վարձակալների հետ համաձայնության չեք գալիս. Ավինյան
Հայկական ՄամուլՄայրաքաղաքի այգիների տարբեր վարձակալության պայմանագրեր տարիներ շարունակ խնդրահարույց են եղել: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ հիմա անհրաժեշտ է վարձակալների հետ քննարկել այն հանգամանքը, որ այգիների տարածքները վերջիններիս բիզնես նպատակ լինելուց բացի, նաև մարդկանց զբոսանքի համար են:
«Եթե համաձայնության գալ չենք կարող, ապա պետք է նոր մրցույթ հայտարարվի, խզվեն նախկին պայմանագրերը, քանի որ վստահ չեմ՝ բոլորը կցանկանան ավելի մեծ վճարով ու հին տրամաբանությամբ շահագործել տարածքները»,-նշել է Տիգրան Ավինյանը: