Փարիզ-2024. Լողորդ Արթուր Բարսեղյանն ընդհանուր արդյունքով 56-րդն է
Հայկական ՄամուլՀայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում ընդհանուր արդյունքով 56-րդն է:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Փարիզի «La Defense» արենայում կայացած 100 մետր ազատ ոճի տղամարդկանց պայքարում Բարսեղյանն իր լողահերթում 7-րդն էր (51.54), իսկ ընդհանուր արդյունքով՝ 56-րդը:
Կիսաեզրափակիչ դուրս եկան 16 լողորդներ, իսկ եզրափակիչում կմրցեն 8-ը:
Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս էին եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին: Մեկնարկային մենամարտում հաղթանակ է տոնել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Վերջինս քառորդ եզրափակիչ մենամարտը կանցկանցի օգոստոսի 2-ին։ Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլի արգելքը չեն հաղթահարել: