«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՌԴ-ում հանգստից վերադարձած արցախցի երեխաներին
Տեսանյութեր«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՌԴ-ում հանգստից վերադարձած արցախցի երեխաներին։ Այս մասին հայտնում է Հայաստանում «ռուսական տունը»։
Նշվում է, որ 55 երեխա հանգստացել է դեռահասների սոցիալական ադապտացիայի «Վաղը չէ մյուս օրը» նախագծի շրջանակներում։ Ծրագիրը հագեցած էր վարպետության դասերով, ստեղծագործական հանդիպումներով, էքսկուրսիաներով և դասընթացներ ռուսերեն լեզվով, ինչպես նաև սպորտային միջոցառումներով։
Երևանում ևս նրանց անակնկալ էր սպասում. երեխաներին դիմավորեցին Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցիչներն ու «Նաիրի» ժողովրդական պարերի համույթը` փուչիկներով և կոնֆետներով:
Երեխաների համար ամառային հեքիաթը կազմակերպվել է Ռուսաստանի կրթության նախարարության միջազգային համագործակցության կենտրոնի, «Ռոսսոտրուդնիչեստվոյի», «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամի և «Երկիր երեխաների համար» բարեգործական հիմնադրամի կողմից: